Օգտագործման պայմաններ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ  ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կա՛մ առնվազն 18 տարեկան եք, կա՛մ էմանսիպացված անչափահաս, կա՛մ էլ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել  դրանցով: Բոլոր դեպքերում, Դուք հաստատում եք, որ Ձեր տարիքը գերազանցում է 13 տարեկանը, քանի որ տվյալ Կայքը նախատեսված չէ 13 տարեկանից ցածր փոքրահասակների համար: ԾԱՆՈՒՑՈՒՄ 13-ԻՑ ՓՈՔՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ. եթե Ձեր տարիքը փոքր է 13-ից, ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՔ ՏՎՅԱԼ ԿԱՅՔԻՑ: Խնդրում ենք մեզ չուղարկել Ձեր անհատական տվյալները, ներառյալ՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ: Եթե Դուք ցանկանում եք կապ հաստատել Deep-ի հետ, դա կարող եք անել միայն Ձեր ծնողի և օրինական խնամակալի միջոցով:

 

ԸՆԴՈՒՆՈՒՄ

Բարի գալուստ Deep: Ընկերությունը և իր հետ փոխկապակցված անձինք (այսուհետև՝ «Մենք», «Մեր» կամ «Deep») www.Deep.am ինտերնետային կայքում (այսուհետև՝ «Կայք») տրամադրում են օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ անձնական և ֆիրմային Էջեր, ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, ֆորումներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ «Ծառայություններ») սույն «Օգտագործման Պայմաններ»-ին (այսուհետ՝ «Պայմաններ» կամ «Համաձայնագիր») համապատասխան: Օգտվելով Ծառայություններից՝ Դուք համաձայնում եք ենթարկվել Պայմաններին: Դուք հասկանում և համաձայնում եք, որ անձամբ եք պատասխանատու  այս Պայմաններն ուսումնասիրելու համար: Պայմանների որևէ դրույթին որևէ ուղեցույցի կամ դրանց հետագա փոփոխություններին չհամաձայնելու կամ դրանց առարկելու, ինչպես նաև Deep-ից որևէ պատճառով դժգոհ լինելու դեպքում Դուք համաձայնում եք անհապաղ դադարեցնել Deep-ի օգտագործումը: Այս Համաձայնագիրը կնքվել է Deep-ի Deep-ի  Ձեր («Օգտագործող») միջև՝ վերջինիս կողմից գրանվելու պահից և գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի լուծել այն սույն Պայմանների համաձայն:

 

 

Այս Պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել Deep-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ: Ավելին, որևէ ծառայության մասից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ Ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Deep-ը կարող է Ձեզ ծանուցում ուղարկել Կայքի կամ Պայմանների փոփոխությունների մասին՝ կիրառելով Ծառայություններում առկա էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: Deep-ը կարող է տրամադրել Պայմանների անգլերեն տարբերակի այլ լեզուներով թարգմանություններ: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Պայմանների որևէ այլ լեզվով տրամադրած թարգմանությունը Ձեր հարմարավետության համար է, և Deep-ի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվում են Պայմանների անգլերեն տարբերակով: Այնուհետև, Պայմանների անգլերեն տարբերակի և  այլ լեզուներով կատարված թարգմանությունների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակա  է ճանաչվում Պայմանների անգլերեն տարբերակը: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում գտնվելու դեպքում Դուք կօգտվեք Ծառայություններից  ԱՄՆ Գանձապետական Դեպարտամենտի Արտասահմանյան Ակտիվների Հսկողության Գրասենյակի իրավասության տակ գտնվող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին համապատասխան:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Ծառայությունների միջոցով մատչելի դարձվող ցանկացած ծրագրային միջոց («Ծրագիր») Deep-ի և իր հետ փոխկապակցված մատակարարների սեփականությունն է: Եթե Ծրագիրը զուգորդված է համապատասխան վերջնական օգտագործողի լիցենզիոն համաձայնագրով, Ծրագրի օգտագործումը կարգավորվում է Ծրագրի ներառած կամ դրան ուղեկցող լիցենզային համաձայնագրով կամ այն օգտագործման պայմաններով, որոնք բացահայտորեն վկայակոչվում են մինչև Ծրագրին մուտք տրամադրելը: Եթե Ծրագրին ուղեկցող արտոնագիրը բացակայում է, ապա Ծրագրի օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով:

Դուք չպետք է օգտագործեք, ներբեռնեք կամ տեղադրեք լիցենզիոն համաձայնագիր ներառող կամ դրանով ուղեկցվող որևէ Ծրագիր, եթե չեք ընդունում լիցենզիոն ծրագրի պայմանները: Եթե Deep-ի լիցենզիոն համաձայնագիրն այլ բան չի նախատեսում, Ծրագրի որևէ պատճենահանումը կամ վերաբաշխումը արգելվում է, ներառյալ՝ Ծրագրի պատճենահանումը կամ վերաբաշխումը որևէ այլ սերվերի կամ տեղակայման վայրի վրա, վերաբաշխումը կամ օգտագործումը որպես «սերվիս բյուրո»: Եթե սույն Պայմանների և Ծրագրի հետ տրամադրված լիցենզիոն համաձայնագրի միջև առկա է որևէ հակասություն, տվյալ Ծրագրի նկատմամբ կկիրառվի լիցենզիոն համաձայնագիրը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծրագիրը նախնական թողարկման տարբերակով է, երբ առանց ուշադրություն դարձնելու Պայմաններում նախատեսված որևէ հակասող դրույթի Դուք իրավունք չունեք որևէ առևտրային նպատակով օգտագործել ծրագիրը կամ հիմնվել դրա վրա:

Եթե Ծրագիրը չի ուղեկցվում որևէ լիցենզիոն համաձայնագրով, Ծրագրի օգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով: Deep-ը Ձեզ է տրամադրում անձնական, համաշխարհային, հետկանչելի, սահմանափակ, ոչ փոխանցելի, ոչ ենթալիցենզավորվող, ռոյալթիներից ազատ, չզիջվող և ոչ բացառիկ արտոնագիր՝ Պայմաններով թույլատրված կարգով Ծրագիրն օգտագործելու համար: Դուք ընդունում եք, որ չեք դեկոմպիլացնի, հակադարձ ձևափոխություններ (reverse engineer) չեք կատարի կամ չեք փորձի այլ կերպ ստանալ Ծրագրի հիմնական կոդը: Առանց հաշվի առնելու վերոհիշյալը՝ Ծրագրի դեկոմպիլիացիան թույլատրվում է Ձեր գտնվելու վայրի օրենսդրությամբ Ձեզ թույատրված ծավալով, եթե դա անհրաժեշտ է Ծրագիրն այլ ծրագրերի հետ միաժամանակ աշխատեցնելուն հարմարեցնելու նպատակով տեղեկություններ ստանալու համար, պայմանով, որ Դուք նախևառաջ այդ տեղեկատվությունը պահանջեք Deep-ից: Deep-ը կարող է իր բացառիկ հայեցողությամբ Ձեզ տրամադրել այդ տեղեկատվությունը կամ առաջադրել խելամիտ պայմաններ, ներառյալ Ծրագրից օգտվելու դիմաց վճարների վճարումը՝ Ծրագրում Deep-ի Մտավոր Սեփականության իրավունքները պաշտպանելու նպատակով: Դուք չեք կարող Ծրագիրն օգտագործելու Ձեր իրավուքները զիջել (կամ ենթաարտոնագիր տրամադրել), այդ իրավունքները գրավ դնել կամ այլ կերպ լրիվ կամ մասնակիորեն փոխանցել Ծրագրից օգտվելու Ձեր իրավուքները:

Ծրագրից Ձեր օգտվելը նույնպես ենթակա է ստորև բերված վերապահումների և սահմանափակումների, ինչպես նաև արտահանումը կարգավորող դրույթների, ինչը նշանակում Է, որ Deep-ի տրամադրած ապրանքները, ծառայություններն ու տեխնոլոգիան ենթարկվում են Միացյալ Նահանգների արտահանումը կարգավորող օրենքներին և այլ ակտերին: Դուք պետք է ենթարկվեք այդ օրենքներին ու այլ ակտերին և առանց ԱՄՆ կառավարության նախնական հավանության ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեք կարող արտահանել, վերաարտահանել կամ փոխանցել Deep-ի ապրանքները, ծառայություններն ու տեխնոլոգիան որևէ երկիր այդ օրենքների և այլ ակտերի պահանջների խախտումներով:

Ծրագիրը կարող է ժամանակ առ ժամանակ ավտոմատ կերպով Deep-ից ներբեռնել և տեղադրել թարմացումներ: Այդ թարմացումները նախատեսված են բարելավել, կատարելագործել և զարգացնել Ծառայությունները և կարող են արտահայտվել սխալների շտկման (bug fixes) կատարելագործված ֆունկցիաներով, նոր Ծրագրի մոդուլներով և բոլորովին նոր տարբերակներով: Դուք համաձայնում եք ստանալ այդ թարմացումները (և թույլ եք տալիս Deep-ին դրանք ձեզ հասցնել Ձեր իմացությամբ կամ առանց Ձեր իմացության) որպես Ծառայություններից օգտվելու մաս:

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի վրա առկա բոլոր նյութերը, բացառությամբ օգտագործողի Քոնթենթի, որոնք Դուք լիցենզավորել եք սույն Պայմաններով, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաները («Նյութեր»), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները («Նշաններ») պատկանում են Deep-ին կամ լիցենզավորված են նրա կողմից և ենթակա են հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքների՝ համաձայն ԱՄՆ և այլ երկրների օրենսդրության և միջազգային կոնվենցիաների:

Կայքի Նյութերը տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: Deep-ը վերապահում է Կայքի և Նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, որոնք բացահայտ կերպով չեն ընձեռվել այլ անձանց: Դուք համաձայնում եք չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակները, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Եթե Դուք անհատական օգտագործման նպատակով ներբեռնում եք Նյութերի պատճենը, Դուք պարտավոր եք պահպանել դրանում պարունակված բոլոր հեղինակային իրավունքները: Դուք համաձայնում եք չմոլորեցնել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Կայքի անվտանգությանը վերաբերող հնարավորություններին կամ այլ հնարավրություններին, որոնք կանխարգելում կամ խստացնում են հումքի պատճենահանումն ու օգտագործումը կամ սահմանափակումներ են դնում Կայքի և Նյութերի օգտագործման նկատմամբ: Ծառայությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով թույլատրելի առավելագույն չափով: Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա, համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի, Նյութերի կամ կոլեկտիվ ստեղծագործության կամ կոմպիլիացիայի ցանկացած վերարտադրություն և փոփոխություն բացահայտորեն արգելված է: Կայքի և Նյութերի կամ դրանց որևէ մասի պատճենահանումն ու վերարտադրությունը որևէ այլ սերվերի վրա կամ տեղակայման վայրում հետագա վերարտադրման կամ վերաբաշխման նպատակով բացահայտորեն արգելված է: Դուք նաև համաձայնում եք Ծառայություններից չվերարտադրել, չկրկնօրինակել կամ չպատճենահանել  Քոնթենթ կամ Նյութեր և համաձայնում եք ենթարկվել կայքի վրա տեղադրված հեղինակային իրավունքի կամ այլ ծանուցումներին: Առանց վերոհիշյալի սահմանափակման՝ Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՑԵՐԸ

Եթե Դուք հեղինակային իրավունքի կրող եք կամ կրողի գործակալ և կարծում եք, որ որևէ Քոնթենթ կամ Կայքում տեղադրված այլ օգտագործողի Քոնթենթ խախտում է ձեր հեղինակային իրավունքները, Դուք կարող եք ներկայացնել ծանուցում՝ համաձայն Թվային Հազարամյակի Հեղինակային Ակտի (DMCA) մեր հեղինակային գործակալին՝ տրամադրելով հետևյալ գրավոր տեղեկատվությունը՝

1.    Խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի ֆիզիկական կամ էլեկտրոնային ստորագրությունը,

2.    Հեղինակային իրավունքը խախտված աշխատանքի նույնականացումը, կամ եթե մեկ օնլայն կայքում բազմաթիվ հեղինակային աշխատանքներ ներկայացվում են մեկ դիմումի միջոցով՝ այդ կայքի աշխատանքների ցանկը,

3.    Այն Քոնթենթի նույնականացումը, և Deep-ի համար խելամտորեն բավարար տեղեկատվությունն այն Քոնթենթը տեղայնացնելու համար, որոնք խախտում են կամ խախտող գործողության առարկա են և ենթակա են վերացման, կամ որոնց մուտքն ենթակա է փակման,

4.    Տեղեկատվություն, որը խելամտորեն բավարար է Ձեզ հետ կապ հաստատելու համար, այնպիսիք, ինչպիսիք են հասցեն, հեռախոսի համարը և մատչելիության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն,

5.    Հայտարարություն, որ Դուք բարեխղճորեն հավատում եք, որ Քոնթենթի օգտագործումը բողոքում նշված եղանակով թույլատրված չէ իրավատիրոջ, նրա գործակալի կողմից կամ արգելված է օրենքով,

6.    Հայտարարություն, որ ծանուցման մեջ տեղ գտած տվյալները ճշգրիտ են, և կեղծ վկայություն տալու պատժի սպառնալիքի տակ Դուք լիազորված եք գործել խախտված բացառիկ իրավունքների իրավատիրոջ անունից:

Խախտված իրավունքների Deep-ի կողմից նշանակած հեղինակային իրավունքի գործակալը հանդիսանում է Deep-ի հաճախորդների սպասարկման բաժինը: Դուք կարող եք ներկայացնել Ձեր ծանուցումը՝ քլիք անելով Deep-ի կայքի Կարծիք Թողնել հղման վրա: Դուք ընդունում եք, որ այս բաժնի բոլոր պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ձեր DMCA ծանուցումը կհամարվի անվավեր:

 

ՎՆԱՍՆԵՐԻՑ  ԶԵՐԾ ՊԱՀԵԼԸ

Դուք համաձայնում եք պաշտպանել և վնասներից զերծ պահել Deep-ին, իր դուստր և կախյալ ընկերություններին, փոխկապակցված անձանց, իրավահաջորդներին, իրավունքները ստացած անձանց, տնօրեններին, պաշտոնյաներին, գործակալներին, ծառայություններ տրամադրողներին, մատակարարներին և աշխատողներին որևիցէ և բոլոր պահանջներից, վնասներից, պարտավորություններից, կորուստներից, պատասխանատվությունից, պարտքի հետ կապված և այլ ծախսերից (ներառյալ և չսահմանափակվելով փաստաբանների վճարները), որոնք ծագում են (i) Ձեր կողմից Կայք մուտք գործելուց և այն օգտագործելուց, (ii) սույն Պայմանները Ձեր կողմից խախտելուց, (iii) Ձեր կողմից երրորդ անձանց իրավունքները խախտելուց, ներառյալ չսահմանափակվելով որևէ հեղինակային իրավունք, ապրանքանիշ, առևտրային գաղտնիք կամ այլ գույք կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք, կամ (iv) ցանկացած պահանջից, որ Ձեր Քոնթենթը վնաս է պատճառել որևէ երրորդ կողմի: Սույն պաշտպանությունն ու վնասներից զերծ պահելու պարտավորությունը ուժի մեջ կմնան սույն Պայմանների դադարեցումից, փոփոխությունից կամ ուժը կորցնելուց և Ձեր կողմից Ծառայություններն ու Կայքն օգտագործելուց հետո:

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ, ներառյալ, ի թիվս այլոց՝ Քոնթենթը Ծառայությունների կողմից պահպանելու օրերի առավելագույն քանակ, հրապարակումների առավելագույն քանակ և չափ, էլ.փոստի հաղորդագրություններ կամ այլ Քոնթենթ, որոնք կարող են փոխանցվել կամ պահպանվել Ծառայություններում և Ձեր կողմից Ծառայություններին մուտք գործելու հաճախականությունը: Նման սահմանափակումները կարող են լինել Ձեր անդամության արտոնությունների կամ Deep-ի կողմից հաստատված այլ պատճառների արդյունք: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ը պարտականություն չունի և պատասխանատվություն չի կրում Ծառայություններում պահվող կամ դրանց միջոցով փոխանցվող որևէ Քոնթենթ ջնջելու կամ չպահպանելու համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ  Deep-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ Deep-ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ն իր բացառիկ հայեցողությամբ իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) ջնջել կամ դադարեցնել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր էլ.փոստի կամ IP հասցեն կամ այլ կերպ դադարեցնել Ծառայություններից (կամ դրանց մի մասից) օգտվելու Ձեր մուտքն անհապաղ և առանց ծանուցման, ինչպես նաև հանել և ազատվել ձեր Քոնթենթից որևէ պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ բայց չսահմանափակվելով այն դեպքերը, երբ Deep-ը կարծում է, որ Դուք գործել եք Պայմանների ոգուն և տառին ոչ համապատասխան ձևով: Այնուհետև, Դուք համաձայնում եք, որ Deep-ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ձեր մուտքը դեպի Ծառայություններ արգելափակելու համար: Այնուհետև, Դուք համաձայնում եք չփորձել օգտվել Ծառայություններից վերոհիշյալ դադարեցումից հետո:

 

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Դուք բացահայտորեն ընդունում և համաձայնում եք, որ Կայքի և Ծառայությունների օգտագործումն ամբողջությամբ Ձեր ռիսկով է և որ Կայքն ու Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ է» կամ «ինչպես մատչելի է» սկզբունքներով, առանց որևէ տեսակի երաշխիքների: Բոլոր բացահայտ և ենթադրվող երաշխիքները, ներառյալ չսահմանափակվելով վաճառքների համար պիտանիության երաշխիքները, որևէ մասնավոր նպատակին համապատասխանելը և գույքային իրավունքների չխախտելը սույնով բացահայտորեն հայտարարվում են հրաժարված օրենքով թույլատրված առավելագույն ծավալով: Օրենքով թույլատրված առավելագույն ծավալով Deep-ը, իր պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները և գործակալները հրաժարվում են բոլոր բացահայտ կամ ենթադրաբար գործող երաշխիքներից Կայքի և Ծառայությունների նկատմամբ և Ձեր կողմից դրանցից օգտվելուց: Deep-ը չի կատարում որևէ երաշխավորություն կամ հավաստիություն Կայքում Քոնթենթի ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ կամ կայքին կապակցված երրորդ անձանց կայքերի քոնթենթի վերաբերյալ և պատասխանատվություն չի ստանձնում որևէ (i) Քոնթենթի խաթարումների, սխալների կամ վրիպումների համար, (ii) անձին կամ գույքին պատճառված որևէ բնույթի վնասների համար, որոնք առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայություններն օգտագործելու հետևանքով, (iii) Deep-ի սերվերներ որևէ չլիազորված մուտք գործելու և կամ այնտեղ պահվող անձնական և/կամ ֆինանսական տեղեկություններն օգտագործելու հետևանքով, (iv) Կայքից կամ դեպի կայք փոխանցումների խաթարման կամ դադարեցման դեպքում, (v) որևէ խոտան, վիրուս կամ տրոյան ձի կամ այլն, որ կարող է փոխանցվել երրորդ անձին կայքի միջոցով, (vi) քոնթենթի վրիպումներ կամ բացթողումներ, որպես Քոնթենթի հրապարակման, էլ.փոստով ուղարկման, փոխանցման կամ այլ կերպ Կայքի կամ Ծառայությունների միջոցով մատչելի դարձնելու:

Deep-ը չի երաշխավորում, հաստատում,  երաշխիք տրամադրում կամ պատասխանատվություն ստանձնում Կայքի միջոցով կամ կապակցված կայքի կամ որևէ գովազդի վրա տեղադրված կայքի վրա երրորդ անձանց կողմից գովազվող կամ առաջարկվող որևէ ապրանքի կամ ծառայության համար և Deep-ը որևէ կերպ կողմ չի հանդիսանա կամ պատասխանատվություն կրի Ձեր և/կամ (vi) այլ օգտագործողների միջև և/կամ երրորդ անձ ապրանքներ կամ ծառայություններ առաջարկողների միջև կնքվող գործարքների վրա հսկողություն իրականացնելու համար: Որևէ կրիչի վրա կամ որևէ միջավայրում ապրանքի կամ ծառայության ձեռքբերման դեպքում Դուք պետք է օգտագործեք Ձեր լավագույն դատողությունը և ցուցաբերեք զգուշություն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ը պատասխանատվություն չի կրի Կայքի կամ Ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնաբերված անձանց և/կամ կազմակերպությունների հետ Ձեր հաղորդակցության համար: Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում  վճարումներն ու ապրանքների և ծառայությունների առաքումը և նման գործարքների հետ կապված այլ պայմանները, ժամկետները, երաշխիքներն ու հավաստիացումները: Այս գործարքները բացառապես Ձեր և նման անձանց և/կամ կազմակերպությունների միջև են: Դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ը որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չի կրի նման գործարքների արդյունքում առաջացած որևէ վնասի կամ բաց թողնված օգուտի համար: Կայքի շուրջ դրա օգտագործողների, ինչպես նաև օգտագործողների և երրորդ անձանց միջև վեճի առկայության դեպքում դուք ընդունում և համաձայնում եք, որ Deep-ը որևէ կերպ պարտավորություն չի կրում այդ վեճերին մասնակցելու համար: Մեկ կամ մի քանի օգտագործողների հետ վեճ ունենալու դեպքում դուք սույնով ազատում եք Deep-ին, նրա պաշտոնյաներին, աշխատողներին, գործակալներին և իրավահաջորդներին բոլոր տեսակի հայցերից, պահանջներից և վնասներից (փաստացի և հետևանքային) բոլոր տեսակի և բնույթի, հայտնի և անհայտ, կասկածելի և միանշանակ, բացահայտված և չբացահայտված, որոնք բխում են և/կամ որևէ կերպ կախված են նման վեճերից և/կամ մեր Ծառայություններից:

Որևէ դեպքում Deep-ը, նրա պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրի ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ օրինակելի վնասների համար (նույնիսկ երբ Deep-ը զգուշացվել է նման վնասների հավանականության մասին), որոնք առաջացել են Կայքը կամ Ծառայությունները Ձեր կողմից որևէ կերպ օգտագործելուց, ներառյալ, առանց սահմանափակվելու այն դեպքերը, երբ վնասներն առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայությունները սխալ օգտագործելուց, Կայքը կամ Ծառայություններն օգտագործել չկարողանալուց կամ Կայքի կամ Ծառայությունների խաթարումներից, կասեցումից, փոփոխություններից, ձևափոխումից կամ դադարեցումից: Պատասխանատվության այս սահմանափակումը նաև կկիրառվի Կայքի կամ Ծառայությունների կամ դրանց կապակցված կայքերի հետ կապված կամ դրանց միջոցով ստացված կամ գովազդված ապրանքների կամ ծառայությունների պատճառած վնասների, ինչպես նաև այն վնասների կապակցությամբ, որոնք առաջացել են Կայքի կամ Ծառայությունների միջոցով ստացված կամ այնտեղ գովազդված տեղեկատվության, կարծիքների կամ խորհրդատվության հետևանքով: Այդ սահմանփակումները կկիրառվեն օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Դուք հատուկ ընդունում և համաձայում եք, որ Deep-ը պատասխանատվություն չի կրի որևէ օգտագործողի կամ երրորդ անձի տեղադրած Քոնթենթի կամ նվաստացնող, վիրավորական կամ անօրինական վարքագծի համար և վերոհիշյալի հետ կապված բոլոր ռիսկերն ու վնասներն ամբողջությամբ ընկած են Ձեզ վրա:

Կայքը կառավարվում և առաջարկվում է Deep-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող  իր գրասենյակից, կամ այլ հատուկ նախատեսված վայրերից, որոնք Deep-ը կարող է հատկացնել ժամանակ առ ժամանակ՝ տարբեր աշխարհագրական տարածքներում ընդլայնվելու նպատակով: Deep-ը որևէ երաշխավորություն կամ հավաստիացում չի տալիս, որ Կայքը կարելի է օգտագործել այլ վայրերից: Նրանք, ովքեր Կայք մուտք են գործում կամ դրանից օգտվում են այլ յուրիսդիկցիաներից, դա կատարում են իրենց սեփական կամքով և ռիսկով և պատասխանատու են տեղական իրավունքի պահանջներին համապատասխանելու համար:

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԻՋՈՒՄԸ

Սույն Պայմանները, դրանով տրամադրված բոլոր իրավունքներն ու արտոնագրերը չեն կարող զիջվել կամ փոխանցվել Ձեր կողմից, բայց կարող են զիջվել Deep-ի կողմից՝ առանց սահմանափակման: Ձեր կողմից ?